Կարևոր իրադարձություններ

Թուրինում այսօր անցկացվել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը (տեսանյութ)

05 Մայիս, 2022 15:48
Թուրինում այսօր անցկացվել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը (տեսանյութ)

Առաջին ալիքը տեղեկացնում է, որ Թուրինում այսօր կայացել է «Եվրատեսիլի» երկրորդ փորձը: 

«Մեր պատվիրակ Ռոզա Լինը տպավորիչ ելույթ է ունեցել: Նրա բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

Ռոզա Լինը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, 17-րդ համարի ներքո»,- նշված է Առաջին ալիքի գրառման մեջ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին