Կարևոր իրադարձություններ

Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի

05 Մայիս, 2022 15:25
Լուսաղբյուր գյուղում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի

Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքին հողամաս նվիրաբերելու մասին» որոշում:

Ըստ հիմնավորման՝ Լուսաղբյուր գյուղում պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է կառուցել 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ, որի համար հատկացված է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս: Հատկացված հողամասի չափը բավարար չէ մանկապարտեզի կառուցման, հետագայում դրա պահպանման և սպասարկման համար: Անհրաժեշտություն է առաջացել պահանջվող հողամասի պակասը լրացնել կառուցվող մանկապարտեզին կից գործող Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տարածքից:

Մանկապարտեզի կառուցումն ու շահագործումը կնպաստի գյուղում նախադպրոցական կրթության կազմակերպմանը:

Կառավարության որոշմամբ նախատեսվում է նաև Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող  գույքը հետ վերցնել  ՀՀ պաշտպանության նախարարությունից և ամրացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ ՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ էլեկտրոնային կառավարման համակարգերի և թվային լուծումների վրա հիմնված ԱՏԳ մասնակիցների սպասարկման կենտրոն ստեղծելու նպատակով: 

 

Լրահոս

Դիտել ավելին