Կարևոր իրադարձություններ

Այսօր արդեն նոր փուլ է. մենք չենք նահանջում․ Զելենսկի

05 Մայիս, 2022 14:31
Այսօր արդեն նոր փուլ է. մենք չենք նահանջում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ պատերազմում մեկնարկում է երկրորդ փուլը: 

Ուկրաինական կողմի խնդիրն է երկրի տարածքից դուրս մղել ռուսական ուժերին և վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, այդ թվում՝ դիվանագիտական ճանապարհով։

«Մենք չենք նահանջում։ Այսօր արդեն նոր փուլ է։ Ինչ-որ տեղ ինչ-որ տարածքներում մենք կանգնած ենք՝ շրջափակված ռուս զինվորականների ու տեխնիկայի կողմից։ Այնտեղ մենք սպասում ենք համապատասխան տեխնիկայի, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։ Իսկ որոշ տարածքներում մենք առաջ ենք շարժվում», - ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։

Զելենսկին նշել է, որ Կիևն ակնկալում է արևմտյան գործընկերների ռազմական աջակցությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին