«Այս իրողությունները Կիևի՝ 2014 թ. իշխանության եկած ղեկավարության քաղաքականության հետևանքն են: Ղրիմը վերադարձավ Ռուսաստանին, Դոնեցկը և Լուգանսկը դարձան անկախ պետություններ։ Հարկավոր է հարգել ժողովուրդների օրինական ընտրությունը։ Ներուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն կար, սակայն Կիևը հրաժարվեց գնալ այդ ճանապարհով, իսկ Արևմուտքի երկրները ոչինչ չարեցին դա կանխելու համար»,- նշել է Զախարովան։
Անդրադառնալով ուս-ուկրաինական բանակցություններին, նա նշել է, որ դրանք շարունակվում են տեսակապի միջոցով։
«Ցավոք, ուկրաինական պատվիրակության դիրքորոշումը չափազանց անկայուն է, բանակցային գործընթացն ուղեկցվում է Կիևի ու Արևմուտքի ագրեսիվ հռետորաբանությամբ, սպառազինության մատակարարումներով․ դա չի նպաստում պայմանավորվածություններ ձեռք բերելուն»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը: