Կարևոր իրադարձություններ

Ամենավճռական պահին, երբ պետք է դիմացինի աչքերին նայելով պատասխաններ տալ, այս մարդիկ գերադասում են հեռանալ․ Չախոյան

05 Մայիս, 2022 13:13
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Ամենավճռական պահին, երբ պետք է դիմացինի աչքերին նայելով պատասխաններ տալ, այս մարդիկ գերադասում են հեռանալ․ Չախոյան

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը առաջին դեպքը չէր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Նույնը 2018 թվականին էր, երբ Մարիոթ հյուրանոցում Սերժ Սարգսյանը կիսատ թողնելով Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցությունը հեռացավ։ Հեռացավ ու ․․․ ու հետո հրաժարական տվեց։

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ամեն անգամ, ամենավճռական պահին, երբ պետք է դեմ առ դեմ՝ դիմացինի աչքերին նայելով պատասխաններ տալ, այս մարդիկ գերադասում են հեռանալ՝ փախնել պատասխանատվությունից։

Իհարկե, հետևից ով ասես, ինչ ասես կարող է խոսալ, բայց շատ քչերն են պատրաստ մինչև վերջ կանգնել ու պատասխան տալ։

Ի դեպ, ի տարբերություն ոմանց, վարչապետ Փաշինյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե, քանի որ ընդդիմությունը դահլիճում չէ, ճիշտ չի համարում անել այն բացահայտումը, որն ազդարարել էր, քանի որ դա մտադիր է անել խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցությունների աչքերին նայելով»,- գրել է Չախոյանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին