Կարևոր իրադարձություններ

Բեռնատար գնացքին բախվելու հետևանքով կինը մահացել է

05 Մայիս, 2022 11:45
Բեռնատար գնացքին բախվելու հետևանքով կինը մահացել է

Մայիսի 4-ին՝ ժամը 12:10-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության հերթապահ ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի անցումի մոտ կին է ընկած։

Ինչպես փոխանցում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Այրում-Գյումրի բեռնատար գնացքի մեքենավարը, ժամը 11:55-ի սահմաններում երկաթգծի Սանահին-Ալավերդի հատվածում՝ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի հարակից տարածքում, նկատելով երկաթգծով անցնող կնոջը, միացրել է ազդանշանային շչակը, սակայն նա, չհասցնելով ազատել երկաթգծի երթևեկելի մասը, դիպել է գնացքին, ինչի հետևանքով մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին