Կարևոր իրադարձություններ

Անկախությունը, թերևս, ժողովրդի ինքնակազմակերպման ամենաբարձր աստիճանն է․ Դավիթ Բաբայան

05 Մայիս, 2022 11:15
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Անկախությունը, թերևս, ժողովրդի ինքնակազմակերպման ամենաբարձր աստիճանն է․ Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկախությունը, թերեւս, ժողովրդի ինքնակազմակերպման ամենաբարձր աստիճանն է։ Բայց սա սոսկ հայեցակարգ չէ, այլ շատ բարդ գործընթաց՝ հիմնված մի շարք քաղաքական, պատմական, տնտեսական, ռազմական և այլ գործոնների վրա։

Այստեղ առանցքային բաղադրիչներից է ժողովրդի ու հասարակության մտածելակերպն ու ազգային բնավորության գծերը։ Եթե ժողովուրդը չունի համապատասխան որակներ, ապա անկախությունը կարող է ճակատագրական գործոն դառնալ այս ժողովրդի պատմության մեջ։ Որպեսզի ավելի պարզ լինի, եկեք դա դնենք զուտ կենցաղային իմաստով։

Եթե մարդը սխալ է հասկանում անկախությունը՝ համարելով, որ դրա էությունը ազատությունն է, որն արտահայտվում է նրանով, որ դու կարող ես անել այն, ինչ ուզում ես, ապա ի վերջո կարող ես դառնալ անտեր թափառական։ Իսկ անտեր թափառականի ապագան միանգամայն կանխատեսելի է։

Անկախությունը ինքնուրույն ապրելու, սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելու, միջավայրը, այնտեղ գործող դերակատարների շահերն ու նպատակները համարժեք ընկալելու կարողությունն է։

Առանց դրա հնարավոր չէ գոյատևել ջունգլիների աշխարհում: Այո, սովորելու շատ բան կա»։

 

Լրահոս

Դիտել ավելին