Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Եթե կես տարի ուշ սկսվեր պատերազմը, այդքան զոհ չէինք ունենա. «Հրապարակ»

05 Մայիս, 2022 08:46
Եթե կես տարի ուշ սկսվեր պատերազմը, այդքան զոհ չէինք ունենա. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանից Արցախ ժամանած մտավորականներին պատմել է, որ դեռեւս պատերազմից առաջ իրենք որոշել էին սկսել ստորգետնյա ամրոցների` բունկերների կառուցումը, քանի որ գիտեին, որ պատերազմն անխուսափելի է: Նախատեսում էին կառուցել 100 հատ նման ամրոց, որոնք թշնամու հարձակման դեպքում հզոր պաշտպանություն կապահովեին: Նա ասել է, որ դրանցից 17-ի վրա շինարարությունն արդեն սկսել էին, մեկն անգամ ավարտին էր մոտենում, որն օգտագործել են պատերազմի ընթացքում եւ այդ դիրքում 44 օրվա ընթացքում ոչ մի զոհ չեն ունեցել, քանի որ բանակն ապահով պատսպարվել է այնտեղ:

Նա ափսոսանքով նշել է, որ եթե կես տարի ուշ սկսվեր պատերազմը, այդ ամրոցները կառուցված կլինեին, եւ մենք այդքան զոհ չէինք ունենա, քանի որ սեպտեմբերի 28-ին արդեն որոշել էին դադարեցնել մեծ թվով շինաշխատանքներ եւ բոլոր ռեսուրսները ծախսել այդ ամրոցների կառուցման վրա: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին