Կարևոր իրադարձություններ

Ինչու ընդդիմադիր պատգամավորները չլսեցին վարչապետի հնարավոր բացահայտումը․ Ծովինար Վարդանյան

04 Մայիս, 2022 21:40
Հեղինակ՝ Ծովինար Վարդանյան
Ինչու ընդդիմադիր պատգամավորները չլսեցին վարչապետի հնարավոր բացահայտումը․ Ծովինար Վարդանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լրագրողի հարցին, թե ինչու չլսեցին ընդդիմադիր պատգամավորները վարչապետի հնարավոր բացահայտումը, ՀՅԴ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է. «Այնքան ստեր է ասել, ի՞նչ լսեինք»:

Կարևոր է նկատել, որ «Հայաստան դաշինք»-ի պատգամավորի հարցին վարչապետի կողմից տրված պատասխանի առաջին հատվածը, որը վերաբերում էր Սերժ Սարգսյանի՝ բանակցային պրոցեսի թողած ժառանգությանը , «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավորները համբերատար լսում էին, մինչդեռ երկրորդ հատվածը՝ առանց նույնիսկ լսելու համարեցին սուտ և բոյկոտեցին բարձրաձայնումը ուղիղ եթերում: Համադրելով այս երկու փաստերը, ինչպես նաև հարց տվողի արձագանքը, կարելի՞ է հետևություն անել առ այն, որ նրանք թույլ տվեցին հնչեցնել պատասխանի միայն այն հատվածը, որը չէր վերաբերում իրենց դաշինքի քաղաքական առաջնորդի կառավարման ժամանակաշրջանին»:

 

Լրահոս

Դիտել ավելին