Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց ընտրողները․ Անի Սամսոնյան

04 Մայիս, 2022 20:46
Հեղինակ՝ Անի Սամսոնյան
Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց ընտրողները․ Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խորհրդարանական ընդդիմությանը պետք է հասկանալ:

Քաղաքական իմաստով այս ընդդիմությունը ճիշտ է գործում, որովհետև հայտնվել է ճնշումների տակ: Այդ ճնշումները հետևալն են.

1. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները: Այս մարդիկ կանգնել են իրենց գույքի և հնարավոր կորստի առջև: Իրենք պատրաստ էին չլինել պաշտոնյա, բայց պատրաստ չեն պաշտոնյա ժամանակ վախերի ու ռիսկերի գնով կուտակած հարստությունը կորցնել:

2. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց համակիրները: Այնպես ստացվել, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերին 2021 թ. ընտրություններում սատարել են և իրենց համար «տասովկա» են արել բազմաթիվ մարդիկ, որոնց խոստացվել են պաշտոններ և լավ «թիքաներ» հաղթանակի դեպքում և այդ մարդիկ վատամարդ դառնալով` վստահ են եղել, որ, օրինակ, Քոչարյանը դառնալու է վարչապետ: Ընտրություններից հետո այդ մարդիկ հայտնվել են ձեռնունայն վիճակում, որովհետև փոքր խումբ թեկնածուներ ստացել են պաշտոն և մանդատ, իսկ մյուսներին չի հասել ոչինչ: Այդ մարդիկ պատրաստ չեն սպասել և պատրաստակամ չեն թողնել, որ փոքր խումբ մարդիկ վայելեն պատգամավորական աթոռները, իսկ իրենք մանրադրամի դիմաց միայն խոսեն կամ գրառումներով ֆեյսբուքներում «դոշ» տան:

3. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց ընտրողները: Այդ ընտրողները մանդատ չէին տվել, որպեսզի իրենք զբաղվեն պառլամենտական գործունեությամբ: Այդ մարդիկ մանդատ էին տվել իշխանությանը փոխելու համար:

Եվ հիմա խորհրդարանական ընդդիմությունն այլ բան չունի անելու, քան փրկել սեփական փողերը, խուսափել համակիրների ցասումից և մխիթարել ընտրողներին:

Եվ քանի որ այս խորհրդարանական ընդդիմությունը չի փայլում պետության նկատմամբ անկեղծ հոգատարությամբ և հարգանքով կամ սրտացավությամբ, ավելորդ եմ համարում բացատրել, թե ինչու են իրենց քաղաքական գործողությունները մաշեցնող ու վտանգավոր առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող մեր պետության համար:

Սրանք բացառապես ներքաղաքական պատճառներն են: Կան նաև արտաքին (որոնք կապ ունեն Արցախի, բայց ոչ փրկության հետ) բայց այս հարթակը այդ պատճառների մասին խոսելու հարմար տեղը չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին