Կարևոր իրադարձություններ

ԻՔՄ-ն հայտնել է հանրահավաքի մասնակիցների թիվը՝ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում

04 Մայիս, 2022 20:06
ԻՔՄ-ն հայտնել է հանրահավաքի մասնակիցների թիվը՝ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում

Այսօր՝ մայիսի 4-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 15:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում, ինչին հաջորդեց շարժման մասնակիցների երթը դեպի Ազգային ժողով, ապա և Երևանի կենտրոնի այլ փողոցներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:06-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածում գտնվել է շուրջ 5000 մարդ։

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/15539

 

Լրահոս

Դիտել ավելին