Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ջուանշեր Բուրչուլաձեի հետ (լուսանկարներ)

04 Մայիս, 2022 17:38
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ջուանշեր Բուրչուլաձեի հետ (լուսանկարներ)

Մայիսի 4-ին մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն:Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

Դիմավորման պաշտոնակսն արարողությունից հետո կայացել է Սուրեն Պապիկյանի հանդիպումը վրացի գործընկերոջ հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Սուրեն Պապիկյանն ու Ջուանշեր Բուրչուլաձեն քննարկել են նաև պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները ռազմակրթության, փորձի փոխանակման, բարեվարքության և մարդու իրավունքների, սոցիալական ապահովման և այլ ուղղություններով:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2022թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին