Կարևոր իրադարձություններ

Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կամավոր ատեստավորման գործընթաց են անցել. վարչապետ

04 Մայիս, 2022 16:55
Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կամավոր ատեստավորման գործընթաց են անցել. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ուսուցիչների ատեստավորման գործընթացին:

«Նախորդ շաբաթ կայացված որոշմամբ՝ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է: Կրկնապատկվել է մի քանի գործողության հանրագումարով: Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, ովքեր կամավոր ատեստավորման գործընթաց են անցել:

Կամավոր ատեստավորման գործընթացը նրա համար է, որ մենք բոլորս՝ Կառավարությունը, ծնողները, աշակերտները, համոզվեն, որ իրենց դասավանդում են պատշաճ որակավորում ունեցող ուսուցիչներ»,- նշել է Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին