Կարևոր իրադարձություններ

Տղամարդը դանակով մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին (տեսանյութ)

04 Մայիս, 2022 15:18
Տղամարդը դանակով մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին (տեսանյութ)

Մայիսի 1-ին ոստիկանության Տավուշի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում բուժօգնության են տեղափոխվել Նորաշեն գյուղում ապրող 42 և 57 տարեկան երկու տղամարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներին հաջողվել է պարզել, որ ժամը 17:15-ի սահմաններում Նորաշեն գյուղից ոչ հեռու գտնվող հուշաղբյուրի մոտ համագյուղացիների միջև վեճ էր ծագել, այդ ընթացքում էլ 43-ամյա մի տղամարդ դանակով խփել ու մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին:

Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացավ ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվեց քննչական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին