Կարևոր իրադարձություններ

Գրիգորյանը Գոմելաուրիին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը (տեսանյութ)

04 Մայիս, 2022 15:09
Գրիգորյանը Գոմելաուրիին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը (տեսանյութ)

Մայիսի 4-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ:

Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը:

Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով:

Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր: Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։

 

Լրահոս

Դիտել ավելին