Կարևոր իրադարձություններ

Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները․ Քոչարյան

04 Մայիս, 2022 13:14
Հեղինակ՝ Անդրանիկ Քոչարյան
Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները․ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։

«Այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը՝ հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ, իր հերթին, կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։

Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»,- գրել է Անդրանիկ Քոչարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին