Կարևոր իրադարձություններ

Երևանում 24-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

04 Մայիս, 2022 00:10
Երևանում 24-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ստեփան Մկրտչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով  Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա Արշակ Վարժապետյանին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ»  ԲԿ։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ վարորդ Ս.Մկրտչյանը աշխատում է  «Ֆուդ Փոինթ» ՍՊԸ-ի տնօրեն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին