Կարևոր իրադարձություններ

Երևանի կայազորի զորամասերում մեկնարկել է դասախոսությունների շարք

03 Մայիս, 2022 22:11
Երևանի կայազորի զորամասերում մեկնարկել է դասախոսությունների շարք

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ Երևանի կայազորի զորամասերում մեկնարկել է դասախոսությունների շարք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Զորամասերում կազմակերպվող հանդիպումների ընթացքում թանգարանի մասնագետները ներկայացնում են հայոց պատմության հերոսական դրվագ­ները, հայ անվանի զորավարների գոր­­ծու­նեությունը, պատասխանում զինծառայողներին հետաքրքրող հարցերին։

 

Լրահոս

Դիտել ավելին