Կարևոր իրադարձություններ

Փրկարարները քաղաքացու մարմինը դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրատարից

03 Մայիս, 2022 19:12
Փրկարարները քաղաքացու մարմինը դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրատարից

Մայիսի 3-ին, ժամը 13:38-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրատարում դի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Արագած գյուղի ջրանցքից դուրս են բերել Դաշտ գյուղի բնակիչ Ս․ Շ․-ի (ծնված 1981 թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին