Կարևոր իրադարձություններ

ԱԻ նախարարն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

03 Մայիս, 2022 18:30
ԱԻ նախարարն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Տիբո Նոնիեն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Նախարար Փամբուխչյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը։ Բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները՝ Ա․ Փամբուխչյանն առաջարկել է դիտարկել բնակչության պաշտպանության և աղետների կառավարման ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը՝ այդ թվում վերապատրաստման և փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցային կապերի ամրապնդումը՝ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, փոխայցելությունների միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։

Դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։

 

Լրահոս

Դիտել ավելին