Կարևոր իրադարձություններ

Մենք վստահ պաշտպանելու ենք 2018 թվականին և դրանից հետո մեր ունեցած բոլոր ձեռքբերումները. Հովհաննիսյան

03 Մայիս, 2022 17:44
Մենք վստահ պաշտպանելու ենք 2018 թվականին և դրանից հետո մեր ունեցած բոլոր ձեռքբերումները. Հովհաննիսյան

Իշխանությունը վստահ պաշտպանելու է 2018 թվականին և դրանից հետո մեր ունեցած բոլոր ձեռքբերումները։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Այս օրերին ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ կոնկրետ խմբերի կողմից փորձ է արվում օգտագործել ժողովրդավարության ընձեռած ազատությունները որպես սանձարձակություններ և անկարգություններ իրականացնելու միջոց և միջոց՝ վերազավթելու Հայաստանում ժողովրդի իշխանությունը:

Ընդդիմությունը կրկին փչում է կեղծ իրականության պղպջակը, որի մեջ բարձր ձայնով ու դեմքի վստահությամբ իրենք իրենց խաբել են, թե կարող են ժողովրդին տասնամյակներ կեղեքելուց հետո ստանալ այդ նույն ժողովրդի աջակցությունը: Սա այն նույն պղպջակի նման պղպջակ է, որը մեկ անգամ արդեն պայթեց նոյեմբերի 9-ին հաջորդող ամիսներին, վերջնականապես արդեն՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, երբ ժողովուրդը շատ դիպուկ օգտագործեց իր վերջին փամփուշտը և կատարեց իր ընտրությունը»,-ասել է Հովհաննիսյանը:

Քարտուղարի խոսքով՝ այդ պղպջակի միջի մարդիկ հիմա համարձակվում են մտածել, որ կարող են սպառնալով, վիրավորելով, կասկածի տակ դնելով ժողովրդի իշխանությունը, վախեցնելով մարդկանց՝ Հայաստանում ինչ-ինչ հաջողությունների հասնեն, ստանան մարդկանց աջակցությունը կամ փրկվեն:

«Մենք վստահ ենք ու վստահ պաշտպանելու ենք 2018 թվականին և դրանից հետո մեր ունեցած բոլոր ձեռքբերումները և կանխելու ենք ժողովրդավարության նկատմամբ ցանկացած հարձակում ամենախիստ ձևով, օրենքի դիկտատուրայի տրամաբանության ներքո»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին