Կարևոր իրադարձություններ

Կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

03 Մայիս, 2022 17:05
Կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Մայիսի 3-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, համապատասխանաբար, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը երրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։

Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ՝ շոշափելի առաջընթացի հասնելու համար։

Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։

 

Լրահոս

Դիտել ավելին