Կարևոր իրադարձություններ

Արցախի իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից. Հարությունյան

03 Մայիս, 2022 16:20
Արցախի իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին հանդիպել է ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ 

Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը նախագահին է ներկայացրել գերատեսչության կողմից հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհապատասխանությունների վերացման ու հետհսկողական աշխատանքների ընթացքը: 

Նախագահ Հարությունյանը վերահաստատել է պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումները՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի գործողությունները բոլոր փուլերում պետք է հետևողական լինեն:

Նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարբեր շահարկումներին՝ ընդգծելով, որ որևէ պարագայում ԱՀ իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է միայն այդ համատեքստում:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, քննարկված թեմաների վերաբերյալ տվել մի շարք հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին