Կարևոր իրադարձություններ

Պապիկյանն ընդունել է Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությանը (լուսանկարներ)

03 Մայիս, 2022 14:03
Պապիկյանն ընդունել է Կանզասի Ազգային գվարդիայի պատվիրակությանը (լուսանկարներ)

Մայիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությանը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշերի գլխավորությամբ:Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Անդրադառնալով Հայաստան-Կանզաս ռազմական համագործակցությանը, կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ իրականացվում են արդյունավետ միջոցառումներ խաղաղապահության, ռազմակրթական, ռազմաբժշկական և այլ ոլորտներում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԱՄՆ կառավարության և, մասնավորապես, Կանզասի Ազգային գվարդիայի շարունակական աջակցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումներին:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող  մի շարք հարցեր։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է  ռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, կարծիքներ են փոխանակվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում խաղաղության և կայունության ամրապնդման վերաբերյալ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին