Կարևոր իրադարձություններ

Վնասվածքներով թաղված մարմինների հայտնաբերման գործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ

03 Մայիս, 2022 12:16
Վնասվածքներով թաղված մարմինների հայտնաբերման գործը վարույթ է ընդունվել․ Արցախի ՔԿ
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել ս.թ. մայիսի 2-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի առանձնատներից մեկի բակում՝ գլխի շրջանում առկա մարմնական վնասվածքներով թաղված վիճակում 1967թ. ծնված Ա. Թ.-ի և 1977թ. ծնված Ռ. Կ.-ի դիակների հայտնաբերման դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են Արցախի ՔԿ-ից։
 
Քրեական գործի շրջանակներում նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ:
 
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Քրեական գործի ընթացքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին