Կարևոր իրադարձություններ

Ընդդիմությունը փորձում է վիրտուալ տպավորություն ստեղծել. Տարոն Չախոյան

03 Մայիս, 2022 11:21
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Ընդդիմությունը փորձում է վիրտուալ տպավորություն ստեղծել. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով ընդդիմության կողմից փողոցներ փակելուն, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առավոտյան Երևանի մի շարք փողոցների արգելափակումը տևեց մոտ մեկ-մեկուկես ժամ։ Ոստիկանության պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում ճանապարհների երթևեկությունը հաջողությամբ վերականգնվեց։ Այժմ մայրաքաղաք Երևանը հիմնականում ազատ երթևեկելի է։

Սա իրական պատկերն է։ Իսկ ի՞նչ ենք տեսնում ընդդիմության լրատվամիջոցների և սոցցանցերի պարունակությունի՞ց։

Ընդդիմությունը փորձում է վիրտուալ տպավորություն ստեղծել, թե իբր ամբողջ քաղաքը պարալիզացված է, երթևեկությունը կանգնած, և մայրաքաղաքի բոլոր բնակիչները հիմա միացել են ընդդիմության ակցիաներին։

Այս ամենի վառ ապացույցն է նաև երեկ Հայաստան դաշինքի տարածած այն կեղծ լուրը, թե իբր ԵՊՀ ուսանողների 85%-ը միացել է դասադուլին, իսկ իրականում բոլոր բուհերում դասապրոցեսն ընթացել է բնականոն հունով։ Իսկ այսօր ընդդիմության փոքրաթիվ ակցիաներին մասնակցում են ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Հատկանշական է, որ ընդդիմությունն իր այս անհեռատես հռետորաբանությամբ մեծ ական է դնում ինքն իր տակ՝ իր հետևորդների համար ձևավորելով անիրատեսական սպասումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին