Կարևոր իրադարձություններ

Այս պահի դրությամբ մեր ոստիկանությունը պատվով է կատարել իր պարտականությունները․ Ա․Ջուլհակյան

02 Մայիս, 2022 23:45
Հեղինակ՝ Արուսյակ Ջուլհակյան
Այս պահի դրությամբ մեր ոստիկանությունը պատվով է կատարել իր պարտականությունները․ Ա․Ջուլհակյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոստիկանության առաքելությունն է երկրում իրավակարգի, օրինականության, քաղաքացիների անվտանգության ապահովումը, հանցագործությունների և քաղաքացիական անկարգությունների կանխումը:

Ոստիկանությունը պարտավոր է ապահովել քաղաքացիների՝ խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքի իրացումը, քաղաքացիների անվտանգությունը այդ հավաքների ժամանակ: Միաժամանակ, ոստիկանությունը պարտավոր է նաև մյուս՝ հավաքներին չմասնակցող քաղաքացիների իրավունքների իրացումն ապահովել: Այս դեպքում՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը: Հիշենք, որ իմ իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են դիմացինի իրավունքները:

Այս պահի դրությամբ մեր ոստիկանությունը, ընդհանուր առմամբ, պատվով է կատարել իր պարտականությունները քաղաքացիների թե՛ խաղաղ հավաքների, թե՛ ազատ տեղաշարժի իրավունքների իրացման ապահովման հարցում, ինչի համար, որպես ՀՀ քաղաքացի, շնորհակալ եմ ոստիկանությանը:

Միաժամանակ, որպես ՀՀ քաղաքացի ակնկալում եմ, որ որոշակի հանցավոր խմբակների կողմից դիտավորյալ գեներացվող անկարգությունների կանխման և հակազդման գործում ոստիկանությունը կլինի անհանդուրժող, սկզբունքային, չընկրկող՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը և իրավակարգը»:

 

Լրահոս

Դիտել ավելին