Կարևոր իրադարձություններ

Կայացել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը (լուսանկարներ)

02 Մայիս, 2022 20:01
Կայացել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը (լուսանկարներ)

Ապրիլի 18-ից 21-ը N զորամասում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բանակային ձեռնամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են զորամիավորումների և ռազմաուսումնական հաստատությունների հավաքական թիմերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի մամուլի ծառայությունից։

Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են առաջնության մեդալներով և պատվոգրերով։ Լավագույն մարզիկ զինծառայողները կընդգրկվեն զինված ուժերի հավաքականում, որը կմասնակցի հուլիս ամսին Ղազախստանում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի Ռազմամարզական խաղերին։

 

Լրահոս

Դիտել ավելին