Կարևոր իրադարձություններ

Համապետական ծառատունկ՝ մայիսի 7-ին

02 Մայիս, 2022 19:04
Համապետական ծառատունկ՝ մայիսի 7-ին

ՀՀ ՇՄՆ-ից հայտնում են, որ մայիսի 7-ին կիրականացվի համապետական ծառատունկ։ Համապետական ծառատունկին կարող են մասնակցել նաև հասարակական և մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, որոնց Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:

Դիմելու կարգը․

Ծառատունկին մասնակցելու համար դիմումները մինչև մայիսի 4-ը ուղարկել ` [email protected] էլեկտրոնային հասցեին: Դիմումը պետք է ներառի`

Մասնակիցների թիվ,

Կազմակերպության կողմից գործընթացը համակարգող կոնտակտային անձի տվյալներ (հեռախոսահամար, էլ.հասցե)։

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական այս կարևոր միջոցառման։

 

Լրահոս

Դիտել ավելին