Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը վերսկսել է աշխատանքը

02 Մայիս, 2022 17:46
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը վերսկսել է աշխատանքը

ԱՄՆ դեսպանատունը վերադարձել է Լվով՝ շարունակելու իր աշխատանքն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քուինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ուրախ ենք վերադառնալու համար: Կշարունակենք այստեղ ամեն ինչ անել՝ օգնելու ուկրաինացիներին»,- ասել է Քուինը։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի խոսքով՝ դիվանագետի հետ հանդիպմանը նա քննարկել է մեծ վերականգնողական կենտրոնի կառուցման հարցը։

«Կենտրոնը այսօր խիստ անհրաժեշտ է ծանր վիրավոր ուկրաինացիների համար: Եվ այդ հարցում մեզ իսկապես անհրաժեշտ է միջազգային գործընկերների օգնությունը»,- գրել է քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին