Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը և Ռենե Լևոնյանն անդրադարձել են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին (լուսանկարներ)

02 Մայիս, 2022 16:50
Փաշինյանը և Ռենե Լևոնյանն անդրադարձել են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին:

Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հանդիպման համար և նշել, որ պատրաստ է հնարավորինս օժանդակել հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին