Կարևոր իրադարձություններ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը (լուսանկարներ)

02 Մայիս, 2022 15:51
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը (լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը:Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի բաժնից։

Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը:

Ամփոփելով քննարկումները՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրային կյանքում ներգրավվածության ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումն ու հասցեական աջակցության ապահովումը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները, որոնք միտված են մոդելի արդյունավետության բարձրացմանը, ներառել նախագծում՝ լրամշակելով այն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին