Կարևոր իրադարձություններ

Գեյթսը չի բացառել կորոնավիրուսի նոր` ավելի մահաբեր շտամի առաջացումը

02 Մայիս, 2022 14:17
 Գեյթսը չի բացառել կորոնավիրուսի նոր` ավելի մահաբեր շտամի առաջացումը

Microsoft-ի հիմնադիր և բարեգործ Բիլ Գեյթսը կարծիք Է հայտնել, որ կորոնավիրուսի ներկայիս համավարակն առաջվա պես սպառնում Է մարդկությանը: Փոխանցում է Ինտերֆաքս-ը։

«Այդ համավարակը դեռեւս մեզ սպառնում Է (կորոնավիրուսի) այնպիսի տարատեսակի ի հայտ գալով, որոնք Էլ ավելի վարակիչ են լինելու և Էլ ավելի ճակատագրական: Դա քիչ հավանական Է, ես չեմ ցանկանում դատապարտվածության և մռայլության ձայն հնչեցնել»,-նշել Է Գեյթսը:

Այդ կապակցությամբ նա կոչ Է արել աշխարհին՝ ստեղծել համաճարակաբաններից և համակարգչային մոդելներ մշակողներից բաղկացած միջազգային փորձագետների խումբ՝ առողջության գլոբալ սպառնալիքներն արագորեն հայտնաբերելու, ինչպես նաև երկրների միջև համակարգումը բարելավելու նպատակով:

Գեյթսի կարծիքով՝ նոր համավարակը կանխելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին