Կարևոր իրադարձություններ

Ռուս օդաչուները խոցել են ուկրաինական ՄիԳ-29 կործանիչը. Կոնաշենկով

02 Մայիս, 2022 13:38
Ռուս օդաչուները խոցել են ուկրաինական ՄիԳ-29 կործանիչը. Կոնաշենկով

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարաել է, որ ռուս ռազմական օդաչուներն անցած օրվա ընթացքում Սլավյանսկի շրջանում ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ են խոցել։ 

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Պետրովսկոյե բնակավայրի շրջանում «Տոչկա-Ու» մարտավարական երկու հրթիռ է խոցվել։ Սլավյանսկի շրջանում օդային մարտի ընթացքում խոցվել է ուկրաինական ՄիԳ-29 կործանիչ»,-ասել է Կոնաշենկովը։

Բացի այդ, ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրվա ընթացքում Խարկովի, Խերսոնի, Զապորոժիեի մարզերում, ԴԺՀ-ում, ինչպես նաև Լուգանսկի շրջանում  ուկրաինական 10-ը անօդաչու սարք են ոչնչացրել։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին