Կարևոր իրադարձություններ

Եղվարդի փոխոստիկանապետը ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի

01 Մայիս, 2022 20:58
Եղվարդի փոխոստիկանապետը  ծառայողական ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի

Ապրիլի 30-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 35-ամյա Սանթուր Դուրգարյանը, իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով, Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցում, վրաերթի է ենթարկել Եղվարդի բնակիչ, 8-ամյա Ժ.Ս.-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Եղվարդ քաղաքի հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո օգնել է երեխային տեղափոխել Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Սանթուր Դուրգարյանը աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ, դեպքի վայր մեկնելուց է եղել և վրաերթի է ենթարկել տղա երեխային:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:   

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին