Կարևոր իրադարձություններ

Յանուկովիչը ՄԻԵԴ-ում հայց է ներկայացրել՝ ընդդեմ Ուկրաինայի

19 Հոկտեմբեր, 2015 17:06
Յանուկովիչը ՄԻԵԴ-ում հայց է ներկայացրել՝ ընդդեմ Ուկրաինայի

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր իրավունքների «պարբերական խախտումների» համար» հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ուկրաինայի: korrespondent.net-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Յանուկովիչի մամլո քարտուղար Յուրի Կիրասիրը՝ հղում անելով Joseph Hage Aaronson LLP անգլիական փաստաբանական ընկերության հաղորդագրությանը:

«Հայց ներկայացնելու համար հիմք է ծառայել Վիկտոր Յանուկովիչի դեմ բազմաթիվ չհիմնավորված քրեական գործերի հարուցումը, արդար և անկախ դատաքննության նրա իրավունքի խախտումը և իր քաղաքական հետապնդումը գործող իշխանության կողմից՝ որպես իր ընդդիմախոսի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց ներկայացնելը Յանուկովիչը բացատրում է այն հանգամանքով, որ Ուկրաինայի բարձրագույն ղեկավարությունը իր դեմ մեղադրական վճիռ կայացնելու նպատակով ճնշում է գործադրում դատական մարմինների վրա: Յանուկովիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խնդրում է ուկրաինական պետական մարմինների՝ հայցում նշված գործողությունները ճանաչել իր օրինական իրավունքների խախտում»,- ասել է փաստաբանը:

 

Լրահոս

Դիտել ավելին