Կարևոր իրադարձություններ

Մենք աշխատելու ենք՝ անկախ նրանից, դուք կլինեք ԱԺ շենքում, փողոցում, թե մոտակա սրճարաններում. Բաբկեն Թունյան

01 Մայիս, 2022 14:31
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
Մենք աշխատելու ենք՝ անկախ նրանից, դուք կլինեք ԱԺ շենքում, փողոցում, թե մոտակա սրճարաններում. Բաբկեն Թունյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Արեք ձեր հանրահավաքն ու ակցիաները: Դա ձեր իրավունքն է, բայց հիշեք, որ ձեր իրավունքներն անսահմանափակ չեն, և որ ձեր տեսակետը չկիսող ու թվով ձեզ մի քանի անգամ գերազանցող մարդիկ նույնպես ունեն իրավունքներ:

Մեկ էլ հիշեցնեմ պատգամավոր աշխատող ու պետբյուջեից աշխատավարձ ստացող մեր գործընկերներին, որ վաղը ԱԺ խորհրդի նիստ է, իսկ մյուս օրը սկսվում են լիագումար նիստերը:

Լիքը նախագծեր ու աշխատանք կա:

Մենք աշխատելու ենք՝ անկախ նրանից, դուք կլինեք ԱԺ շենքում, փողոցում, թե մոտակա սրճարաններում: Աշխատելու ենք, ինչպես մեր հարյուր հազարավոր աշխատող հայրենակիցները՝ ուսուցիչ, բժիշկ, տաքսու վարորդ, գործարար, ոստիկան, գիտնական….

Որովհետև հայրենիքը սիրում ու ուժեղացնում են աշխատելով՝ ամեն մեկն իր տեղում, իր գործը ճիշտ ու պատասխանատու անելով:

Շնորհավոր Մայիսի 1-ը»:

 

Լրահոս

Դիտել ավելին