Կարևոր իրադարձություններ

Քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել հայրենիքի հզորացմանը. քաղաքապետ

01 Մայիս, 2022 14:10
Հեղինակ՝ Հրաչյա Սարգսյան
Քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել հայրենիքի հզորացմանը. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Աշխատանքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ արժանապատիվ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն մեր հայրենիքի և մեր ընտանիքների բարեկեցության:

Վստահ եմ` քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք հասնել հայրենիքի հզորացմանն ու համայնքի բարեկարգմանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին