Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Վեդի քաղաքում

01 Մայիս, 2022 11:27
Հրդեհ է բռնկվել Վեդի քաղաքում

ԱԻՆ-ից հայտնում են, որ մայիսի 1 ին, ժամը 07:17-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի 1-ին դպրոցի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արմեն Բազոյան փողոցում գտնվող տնակներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:52-ին, մարվել՝ 08:35-ին: Այրվել են տնակը (մոտ 80 քմ) և ներսում գտնվող գույքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին