Կարևոր իրադարձություններ

Արցախն ումի՞ց է ցանկանում փրկել փողոց դուրս եկած ընդդիմությունը. Տարոն Չախոյան

30 Ապրիլ, 2022 09:09
Հեղինակ՝ Տարոն Չախոյան
Արցախն ումի՞ց է ցանկանում փրկել փողոց դուրս եկած ընդդիմությունը. Տարոն Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով ընդդիմության ցույցերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«1) ՀՀ կառավարությունը գնում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ։
2) Արցախահայությունը ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը: Այս մասին հայտարարում է Արցախի իշխանությունը։
 
Հիմա հարց։
 
Արցախն ումի՞ց է ցանկանում փրկել Հայաստանում փողոց դուրս եկած ընդդիմությունը, Արցախի իշխանությունի՞ց, թե՞ Արցախի ժողովրդից։
Սա ամենավառ փաստն է, որն ի ցույց է դնում ցուցարարների օրակարգի սնանկությունը ու միաժամանակ արտացոլում է վերջիններիս իշխանազավթ նպատակները»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին