Կարևոր իրադարձություններ

Հարությունյանն իր գործողությունները համաձայնեցնում է Կրեմլի՞, թե՞ Երևանի հետ. «Հրապարակ»

30 Ապրիլ, 2022 08:16
Հարությունյանն իր գործողությունները համաձայնեցնում է Կրեմլի՞, թե՞ Երևանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մենք օրերս գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել է Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել, որի նպատակը բողոքի ակցիաները կանգնեցնելն է։ Մի քանի հայտարարություն կանեին եւ Արցախով մտահոգ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ կդնեին, թե արցախցիներն են լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, որ ՀՀ իշխանությունն Արցախը չի հանձնելու եւ այլն։

Սակայն վերջին պահին որոշվել է՝ ոչ թե ԱԽ համատեղ նիստ անել, այլ մի խումբ արցախցիների հյուրընկալել ՀՀ կառավարությունում եւ Նիկոլ Փաշինյանի հետ «Արցախում իրականացվող ծրագրերի եւ առկա խնդիրների լուծման ուղիները» քննարկել, որին կմասնակցեն երկու «կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները»: Արցախի քաղաքական շրջանակներում կարծում են, որ Արայիկ Հարությունյանը չնայած սերտ համագործակցում է Նիկոլ Փաշինյանի հետ եւ ենթարկվում նրան, սակայն արդեն իրեն ռուսական մեծ պետության մաս է զգում եւ ավելի շատ իր խոսքն ու գործողությունները համաձայնեցնում է Կրեմլի, այլ ոչ թե Երեւանի հետ։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին