Կարևոր իրադարձություններ

Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ 2021թ. տարեկան ընդհանուր ժողովին (լուսանկարներ)

29 Ապրիլ, 2022 16:32
Հակոբ Արշակյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ 2021թ. տարեկան ընդհանուր ժողովին (լուսանկարներ)

2021թ. ՀՀ ԳԱԱ-ն գործունեությունն իրականացրել է հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերների ու խնդիրների պայմաններում. ապրիլի 29-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ 2021թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Ժողովին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, արտասահմանյան պատվիրակության անդամներ:

Աշոտ Սաղյանն անդրադարձել է ակադեմիայի կարգավիճակին, առանձնահատկություններին, գիտական ներուժի համալրմանը, գիտության երիտասարդացմանն ուղղված պետական քաղաքականությանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ 2021թ. գիտակազմակերպական գործունեությունը:

Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՄՀՄԻ-ի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեեւի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին