Կարևոր իրադարձություններ

Նախագահը և Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանն անդրադարձել են ազգային-եկեղեցական հարցերին

28 Ապրիլ, 2022 15:50
Նախագահը և Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանն անդրադարձել են  ազգային-եկեղեցական հարցերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյան շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը՝ հատկապես ազգի ինքնության պահպանման գործում:

«Ձեր գործը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այն պատմականորեն միշտ մեկ նպատակ է հետապնդել՝ մեր տեսակը պահել, մեր ժողովրդին օգնել դժվարություններից դուրս գալ»,-ասել է նախագահ Խաչատուրյանը:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը համակարծիք լինելով նախագահի հետ՝ նշել է, որ միայն համատեղ ջանքերով և միմյանց օգնելով է հնարավոր եղել առաջ շարժվել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ազգային-եկեղեցական հարցերին, ինչպես նաև Սփյուռքում մեր եկեղեցու դերի և նշանակության կարևորությանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին