Կարևոր իրադարձություններ

Նախագահը բարձր է գնահատել Յուրի Հովհաննիսյանի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը (լուսանկարներ)

28 Ապրիլ, 2022 12:41
Նախագահը բարձր է գնահատել  Յուրի Հովհաննիսյանի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը (լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Մենդելեևի անվան ՅՈԻՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

Ողջունելով անվանի գիտնականին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել նրա պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում գիտության ոլորտի խնդիրների, զարգացման ներուժի և հեռանկարների շուրջ:

Ամփոփ անդրադարձ է եղել նաև այս շաբաթավերջին նախատեսված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին, որի շրջանակում ներկայացվելու է Հայաստանի ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքները: ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին Յուրի Հովհաննիսյանը հանդես է գալու «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով:

 

Լրահոս

Դիտել ավելին