Կարևոր իրադարձություններ

Ներքին Չարբախի էլեկտրական ենթակայանի տանիքում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

28 Ապրիլ, 2022 12:15
Ներքին Չարբախի էլեկտրական ենթակայանի տանիքում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)

Ապրիլի 28-ին, ժամը 09:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախի 9-րդ փողոցում գտնվող էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։39-ին, մարվել՝ 11։41-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին