Կարևոր իրադարձություններ

Գործուն քայլեր են ձեռնարկվում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ․ Ավինյան

28 Ապրիլ, 2022 11:16
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Գործուն քայլեր են ձեռնարկվում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ․ Ավինյան

Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջապես, գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ։ Այս մասին գրառում է կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը։ 

Այսօր կառավարության նիստին հատկացվելու է նախագծի ֆինանսավորումը՝ ազդարարելով մայրաքաղաքում այս խոշոր կապիտալ ծրագրի մեկնարկը։

ՀՀ վարչապետի, ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ քանիցս քննարկել ենք այս նախագիծը` այն համարելով մայրաքաղաքի զարգացման և քաղաքային հարմարավետ միջավայրի կառուցման համար ուղենիշային։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։

Մեծ ծրագրերը դեռ առջևում են»,-գրել է Ավինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին