Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Մուշ-2» թաղամաս (տեսանյութ, լուսանկարներ)

27 Ապրիլ, 2022 17:33
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Մուշ-2» թաղամաս (տեսանյութ, լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Մուշ-2» թաղամասում Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից կառուցվող բնակելի շենքերի և մանկապարտեզի տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է շինանրարական աշխատանքների ընթացքին, որոնք մոտենում են ավարտին:

Հայաստան համահայկական հիմնադրամի պատվիրատվությամբ 2021 թվականին մեկնարկել են 36 բնակարանով 2 բնակելի շենքի և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտել այս տարի: 

 

Լրահոս

Դիտել ավելին