Կարևոր իրադարձություններ

Վահագն Խաչատուրյանը և Լարս Հենսելը քննարկել են համագործակցության հնարավորությունները (լուսանկարներ)

26 Ապրիլ, 2022 14:30
 Վահագն Խաչատուրյանը և Լարս Հենսելը քննարկել են համագործակցության հնարավորությունները (լուսանկարներ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր hիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի եվրոպական և միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Լարս Հենսելին, հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելին:Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Լարս Հենսելը ներկայացրել է Հայաստանում հիմնադրամի գործունեությունը, պետական տարբեր մարմինների հետ իրականացվող նախագծերը, կրթական ծրագրերը:

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի հետ համագործակցության հնարավորությունները: 

 

Լրահոս

Դիտել ավելին