Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ թանկացել է. «Ժողովուրդ»

26 Ապրիլ, 2022 09:47
Ամեն ինչ թանկացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6 տոկոսով. սա այս տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշն է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Սրան զուգահեռ արձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 5.4 տոկոսի չափով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 6.2 տոկոսով:

Ի դեպ, առեւտրի շրջանառության ծավալները ավելացել են 7.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.1 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում Վիճակագրական կոմիտեն 3 ամիսների ընթացքում արձանագրել է 7.8 տոկոս գնաճ: Վերջին ամիսներին մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք:

Արտահանման ծավալները, եթե դիտարկենք հունվար-մարտ ամիսների կտրվածքով, աճել են 26.9 տոկոսով, բայց մեկ ամսվա ընթացքում պատկերը տխուր է. արձանագրված անկումը կազմել է 12.2 տոկոս, ինչը, մասնագետների կարծիքով, խիստ մտահոգիչ է: Մյուս կողմից՝ ներմուծման ծավալներն են աճել, հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 45.6 տոկոսով են աճել: Բայց մարտին, փետրվարի համեմատ, ներմուծման ծավալները պակասել են 9.8 տոկոսով»:

Հոդվածն ամբղջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին