Կարևոր իրադարձություններ

Ջնջել մինչև հատակը. «Հրապարակ»

26 Ապրիլ, 2022 08:02
Ջնջել մինչև հատակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Համազգային խնդիրները, որոնք ծառացել են մեր հասարակության առաջ, թվում է` մեզ պետք է ավելի համախմբված ու միասնական դարձնեին, բայց մենք օրեցօր ավելի ու ավելի ենք տարանջատվում միմյանցից, եւ կարծիքների բախումը վերածվում է թշնամանքի ու անհաղթահարելի հակասությունների: Այլեւս հայկական հանրությունը միավորող որեւէ գաղափար եւ տեսլական գոյություն չունի: Անգամ Արցախի եւ ցեղասպանության հարցում մեր հասարակությունը բաժանվել է թշնամական ու միմյանց մերժող բանակների:

Թշնամու հանդեպ վերաբերմունքն էլ է հակասական․ ոմանք պատրաստ են ներել թուրքին ու ադրբեջանցուն, նրա հետ բարեկամանալ ու եղբայրանալ, մյուսները կարծում են, որ մեր հանդեպ կատարված ոճրագործությունները` լինի 1915 թվի, թե 2020, ներման ենթակա չեն: Թվում էր` մեզ համախմբում են մեր անցյալի, մեր անմեղ նահատակների հիշատակի հանդեպ հարգանքն ու հիշողությունը, պարզվեց` դա էլ մնայուն զգացում չէ: Կարելի է մոռանալ եւ ապրել այնպես, կարծես եղեռն ու մահեր չենք ունեցել:

Արցախն էլ, պարզվեց, կարող է գոյատեւել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` «մի փոքր իջեցված կարգավիճակի» պայմաններում: Բանակ էլ կարող ենք չունենալ, որովհետեւ խաղաղություն` նշանակում է սահմանին ոչ թե բանակ ունենալ, այլ մի քանի սահմանապահ: Եվ բոլորովին կարեւոր չէ, թե ինչ ազգի ներկայացուցիչներ կլինեն այդ սահմանապահները` ռուս, լատիշ, թե դանիացի: Պարզվեց` հողն էլ բացարձակ արժեք չէ, ասենք` սահմանագլխի բարձրադիր սարի թումբն ի՞նչ կարեւոր է, թե ում է պատկանում` հայերի՞ն, թե՞ ադրբեջանցիներին: Ճանապարհն էլ ընդամենը հաղորդակցության ուղի է, որից կարող է յուրաքանչյուր մարդ օգտվել` անկախ ազգությունից: Արցախ մեկնելն էլ պարտադիր չէ` բավարարվեք Տավուշ եւ Լոռի մեկնելով:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին